«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Այսպիսին պետք է լինի երիտարդությունը

Այսպիսին պետք է լինի երիտարդությունը
30.11.2023 | 07:47

Նայեք այս լուսանկարին, որն արվել է 88-ի անդադար ցույցերից մեկի ժամանակ։ Այսպիսին պետք է լինի երիտարդությունը, որն անհաշտ պայքարում էր ամեն տեսակ անարդարությունների դեմ և ոչ թե՝ անտարբեր, եսակենտրոն, նյութապաշտ ու մորթապաշտ, ինչպես մեր այս ճգնաժամային օրերին, երբ ուղղակի արհամարհում է մեր բոլոր ծանր կորուստները՝ պճնված թրև գալով Երևանի փողոցներում, փնտրելով, թե որտեղ կարող է հագեցնել մարմնական ու նյութական հաճույքները։ Նա թքած ունի Արցախի կորստի վրա։ Անտարբեր է, թե ինչ է լինելու անկլավների հետ։

Սյունի՞ք, Գեղարքունի՞ք, Տավո՞ւշ․․․Մի բեռնեք նրան տհաճ ինֆորմացիայով։

Համատարած կերպարանափոխված շրթունքներ և քթեր, առնականության պակասը թաքցնող մորուքներ․․․

Իհարկե, նկատի չունեմ այն ադամանդե բացառություններին, ովքեր անհաշտ

կռիվ են տալիս մեր և ավելի տարեց սերնդի կողքին։

Ընդամենը 35 տարի է անցել, բայց կարծես լուսանկարը արված է այլ մոլորակում, որը բացառապես կապ չունի այսօրվա այլասերված իրականության հետ։ Այսօրվա Հայաստանը մի նեխած ու գարշահոտ ճահիճ է՝ իր «հպարտ» ու եսակենտրոն քաղաքացիներով, որտեղ ամենայն լրջությամբ քննարկում են անպատիվ ու անարժանապատիվ ապրելու հեռանկարը, եթե, իհարկե, այս զանգվածները գոյատևեն «խաղաղության» դարաշրջանում։

Սրա մասին էր տեղեկացված թշնամական երկրի պարագլուխը, երբ հռհռալով ու խռխռալով ասում էր, որ Հայաստանը ձախողված երկիր է (failed state)։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 6620

Մեկնաբանություններ